Հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող, կերպարանափոխված հետախուզվողը

Մանրամասներ
քպ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Արթուր Բդոյան, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյան), ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Վոլոդյա Գևորգյան) և ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Սամվել Խմելյան) ծառայողները իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող քաղաքացին։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, թե որտեղ է գտնվում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Հովհաննես Աֆրիկյանը, ով այս տարվա փետրվարի 1-ից հետախուզվում էր ՀՀ Քր․ օր․-ի 44-155 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։

Ոստիկանները պարզում են, որ նա գտնվում է Կոտայքի մարզում և ոստիկանական մի քանի խմբեր մեկնում են Կոտայքի մարզ և պարզում, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի է։ 

Արդեն մարտի 1-ին Ծաղկաձոր քաղաքի բնակիչ 33-ամյա Խաժակ Թովմասյանին պատկանող բենզալցակայանում հայտնաբերվում է կերպարանափոխված Հ․ Աֆրիկյանը և բերման է ենթարկվում ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից նրան ներկայացնում են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Աղբյուրի տեղեկություններով՝ այս տարվա հունվարի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն և ոստիկանության Մեծամորի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեծամոր քաղաքում անհայտ անձը դանակահարել է Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Գարիկ Գևորգյանին։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։