Ադրբեջանի կողմից էսկալացիան լինելու է մոտակա 1-2 ամսում՝ անկլավների համար․ Հայկ Խալաթյան (տեսանյութ)

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Ադրբեջանի կողմից էսկալացիան լինելու է մոտակա 1-2 ամսում՝ անկլավների համար:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Խալաթյանը․

«Մինչև միջանցքին անցնելը, Ալիևը գնալու է, իբր իր, անկլավները վերցնելու։ Ասելով, որ Հայաստանը ճանաչել է դրանք, բայց չի տալիս։ Էսկալացիան կանգնեցնելու, զինադադարի պայմաններից մեկն էլ միջանցքն է լինելու։ Էսկալացիայի միջոցով լուծելու են բոլոր հարցերն ու մտցնեն խաղաղության պամանագրի մեջ։

Բաքուն օգտագործելու է նաև շատ հարմար միջազգային ֆոնը, ԱՄՆ-ում ընտրություններ են, ներքաղաքական պայքար, Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով։ Բացի այդ Մոսկվային նյարդայնացնում է, որ Արևմուտք գնալով, Երևանը փչացնում է հարաբերությունները իրենց հետ։

Հայ-ադրբեջանական նոր էսկալացիայի ժամանակ շատ հնարավոր է, որ Ռուսաստանը որևէ կերպ չմիջամտի։ ՀՀ իշխանություններն էլ սպասում են, որ ՌԴ-ն չմիջամտի նոր էսկալացիային, մեղադրեն ու դուրս գան ՀԱՊԿ-ից»,- նշել է քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․