Զբոսանքները տարեցներին օգնում են նվազեցնել զարկերակային ճնշումը. հետազոտություն

Հետազոտության արդյունքները ներկայացնող հոդվածը հրապարկվել է Hypertension ամսագրում
զբոսաշրջություն

Ավստրալացի գիտնականները նշել են հայտնի միջոցի մասին, որը կօգնի նվազեցնել զարկերակային ճնշումը:

Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի հաղորդագրության համաձայն՝ 1.5 ժամ տեւողությամբ զբոսանքը բարերար ազդեցություն  է ունենում մարդու օրգանիզմի վրա:

Ուսումնասիրությանը մասնակցել է 55-80 տարեկան 67 կին եւ տղամարդ: Բոլոր մասնակիցները ավելորդ քաշ եւ ճարպակալում են ունեցել եւ ակտիվ կենսակերպ չեն վարել: Կամավորները պետք է հատուկ ժամանակացույցի հետեւեին: Այպիսով, առաջին օրը նրանք պետք է կես ժամ նստեին, այնուհետ 30 րոպե տրամադրեին չափավոր ինտենսիվությամբ վազքուղու վրա քայլքին (ինչը հավասարազոր է սովորական զբոսանքին), այնուհետ 6.5 ժամ նստած վիճակում անցկացնեին:

6 օր անց նրանք պետք է այլ փորձ անցկացնեին. մեկ ժամ նստած վիճակում մնային, այնուհետ 1.5 ժամ անցկացնեին վազքուղու վրա, ապա ամեն կես ժամը մեկ 3 րոպե քայլեին: 6 օր անց մասնակիցները պետք է 1 օր նստած անցկացնեին՝ լիակատար հանգստության մեջ:

Բոլոր մասնակիցների սննդակարգը նույնն է եղել: Փորձի օրերին կամավորների զարկերակային ճնշման եւ ադրենալինի մակարդակներն օրվա ընթացքում մի քանի անգամ չափվել են:

Գիտնականները հայտնաբերել են, որ մասնակիցների ճնշումները, հատկապես սսիստոլիկ (վերին) ճնշումը, երեք օրվա ընթացքում նվազել է, երբ նրանք վազքուղու վրա քայլել են:

Հատկանշական է, որ դրական ազդեցությունը հավասարազոր էր ճնշումն իջեցնող դեղերի ազդեցությանը: Առավել արտահայտված դրական ազդեցություն է նկատվել կանանց մոտ:

Հետազոտության արդյունքները ներկայացնող հոդվածը հրապարկվել է Hypertension ամսագրում: