Ժամկետային զինծառայողն անառակաբարո արարք է կատարել 14 տարին չլրացած երեխայի նկատմամբ

Մանրամասներ
նգն ոստիկանություն

Կ. Ս-ին մեղադրանք է առաջադրվել անչափահասի նկատմամաբ անառակաբարո արարք կատարելու համար։

Գործը դատարան է ստացվել փետրվարի 19-ին, այն մակագրվել է դատավոր Սամվել Մարդանյանին։

«Իրավաբան»-ի փոխանցմամբ՝ նա, լինելով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող, «Ինստագրամ» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է 10.11.2009 թվականին ծնված՝ 14 տարին չլրացած Ա.Ս.-ի հետ, վերջինիս նկատմամբ դիտավորությամբ կատարել է անառակաբարո արարք։

Նա ունեցել է սեքսուալ բնույթի զրույց Ա․Ս․-ի հետ։ Մեղադրյալը տելեգրամի միջոցով անչափահասի հետ ունեցած սեռական բնույթի զրույցների ժամանակ առաջարկել է վերջինիս ամբողջությամբ մերկանալ, ցուցադրել սեռական օրգանը։

Ա.Ս.-ն տեսաձայնագրել է իրեն մերկ վիճակում, տեսաձայնագրությունն ուղարկել Կ․Ս․-ին։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախնական դատալսում է նշանակված մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին։