Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու մասին որոշումը կբողոքարկվի․ «Փաստինֆո»

Մանրամասներ
վահան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանքն ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի որոշմամբ Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով։ Վահան Քերոբյանը պաշտոնից ազատվել է փետրվարի 14-ին՝ Փաշինյանի առաջարկությամբ։ Քերոբյանն ինքը բարձրաձայնել էր Փաշինյանի հետ ունեցած անհամաձայնությունների մասին։ Պաշտոնից ազատումը, սակայն, տեղի է ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն սկանդալի ֆոնին, որում հայտնվել էր նրա արդեն նախկին տեղակալը՝ Անի Իսպիրյանը։ Կոռուպցիոն սկանդալի մասին հայտնի դարձավ հունվարի 31-ին։

Մասնավորապես, երկու վարույթներով ձերբակալվել է յոթ անձ, այդ թվում՝ Էկոնոմիկայի՝ պաշտոնից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանը և Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլյա Սիրականյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։