100 հազար մարդ. Հանրահավաքին օնլայն հետևողների քանակը բավական մեծ էր

Մանրամասներ
հանրահավաք

Արտախորհրդարանական ընդդիմության այսօրվա կազմակերպած հանրահավաքը թվում էր, թե քչերին կհետաքրքրի, որովհետեւ մարդիկ այնքան են հիասթավել, որ այլեւս հույս չեն կապում ընդդիմության հետ, հրաժարվում են փողոցային պայքարի մասնակցել եւ այդ պայքարի հեռանկարը չեն տեսնում։

Բայց, ի զարմանս մեզ, ոչ միայն հանրահավաքի վայրն է ավելի մարդաշատ, քան կարող էինք ակնկալել նախօրեին, այլ մեծ հետաքրքրություն կար օնլայն հարթակներում:

Մենք հպանցիկ ուսումնասիրեցինք հանրահավաքը լուսաբանող մի քանի լրատվամիջոցների ուղիղ եթերները եւ արձանագրեցինք, որ մեկ հարթակում 4-5 մարդ է հետեւում հանրահավաքին, ինչը ընդհանուր թվով կարող է մինչեւ 100 հազար մարդ կազմել։ Պարզ է, որ այս թվի մեջ պետք է ներառել նաեւ ամեն հանրահավաքի մեջ իշխանափոխության վտանգ տեսնող իշխանականներին, բայց նաեւ ակնհայտ է, որ հազարավոր մարդիկ հետաքրքրված են հանրահավաքային շարժման ընթացքով եւ պատրաստ են փողոց դուրս գալ` եթե այդ պայքարը փոքր ինչ թեժանա, կազմակերպիչները փոքր ինչ վստահելի լինեն եւ պայքարը ճիշտ կազմակերպեն:

Հիշեցնենք, որ արտախորհրդարանական ուժերի կազմակերպած հանրահավաքն ընթանում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ընդ որում, կազմակերպիչ ուժերը փոքրաթիվ համակիրների բանակ ունեն եւ ոչ մեծ լսարան, իսկ հանրահավաքի մասին ոչ պատշաճ իրազեկում էին ապահովել, ոչ էլ մարդկանց կազմակերպելու ուղղությամբ մեծ ճիգեր գործադրել:

Աղբյուր