«Միասին» շարժումը պատրաստել է 100 խորհրդանշական հիմնավորում, դրանցից մեկը բավարար է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար․ Էդգար Ղազարյան

Մանրամասներ
Էդգար Ղազարյան

Մյունխենյան հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն անմիջապես հանձնարարել է և երեկվանից արդարադատության նախարարությունը սկսել է նոր Սահմանադրության ընդունման քննարկումները։ 

Այս մասին Ազատության հրապարակում մեկնարկած «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքին հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Մենք երբեք թույլ չենք տալու, որ մեր երկրի իշխանությանը տիրանա ադրբեջանա-թուրքական ռեժիմը և կատարի նրանց պահանջը՝ կործանելով մեր պետականությունը։  Մենք երբեք թույլ չենք տալու, որ ադրբեջանա-թուրքական ռեժիմը կործանի մեր պետականությունը:

«Միասին» շարժումը նախապատրաստել է 100 խորհրդանշական հիմնավորում, թե ինչու պետք է իր զբաղեցրած պաշտոնից վռնդվի հայ ժողովրդի ամենամեծ թշնամին։ Ցանկը սպառիչ չէ, այն կարող է լրացվել յուրաքանչյուրի նոր գաղափարներով։ Այդ փաստերն արձանագրված են, նրանցից մեկը բավարար է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելու համար»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր՝ Արցախյան շարժման տարեդարձի օրը, Ազատության հրապարակում «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հանրահավաք է անցկացնում՝ պահանջելով  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։