31-ամյա վարորդը Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Մանրամասներ
4

Այսօր՝ փետրվարի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Էդգար Բ․-ն իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան 51 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնային անցման վրայով, սակայն կարմիր լույսի տակով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 44-ամյա Անուշ Մ․-ին։ Հայտնում է shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում ատաջին բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել հիվանդանոց։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։