Սյունիքում Արցախի սցենարն է Բաքուն գծում, ժողովրդի մեջ մենակության, վախի մթնոլորտ են ստեղծում

Մանրամասներ
ալիև արցախ

Սյունիքում Բաքուն Արցախի սցենարն է գծում, ժողովրդի մեջ միայնության, վախի մթնոլորտ են ստեղծում։ Մշտապես սադրանքների գնալով՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ իրենցից է կախված մեր վաղվա օրը, իրենք են տերը և որոշում կայացնողը։ Ադրբեջանը անպատիժ կերպով Արցախը օկուպացնելուց հետո թիրախում է պահում Սյունիքը։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Անդրադառնալով ՌԴ-ից և ԱՄՆ-ից հնչող այն հայտարարություններին, որ պայմաններ պետք է ստեղծվեն արցախցիների վերադարձի համար, պատգամավորը նկատեց, որ արցախցիների վերադարձի համար կա մեկ պայման՝ այնտեղ արցախցին չպետք է տեսնի ադրբեջանցի զինվոր ու բնակիչ։

Մանրամասները՝ տեսանյութում։