Փաշինյանն արձանագրում է, որ խաղաղության դարաշրջանն ավարտված է. Աննա Գրիգորյան

Մանրամասներ
նիկոլ ալիև

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է.

«Կարելի է ասել՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ խաղաղության դարաշրջանն ավարտված է, որովհետև կա՛մ դու պետք է ամբողջությամբ կապիտուլացվես Ալիևին, կա՛մ Ալիևը գալիս է քեզ վրա պատերազմով:

Եթե ընդունենք, որ ինքը մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է, սա ուղղակի անթույլատրելի հայտարարություն է. ինքը պետք է լուծումներ առաջարկեր, բանակցային պրոցեսում մեր շահերն առաջ տաներ:

Բայց պատերազմից 3 տարի անց, գալիս, կանգնում է ժողովրդի առաջ ու ասում՝ ես փաստացի տապալել եմ բանակցային ամբողջ պրոցեսը, հույս չկա»: