Կանխվել է Ղրիմի ղեկավարի դեմ նախապատրաստվող ահաբեկչությունը

Մանրամասներ
ռդ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Ղրիմի հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովի նկատմամբ Ուկրանիայի gնվտանգության ծառայության կազմակերպած ահաբեկչությունը։

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ձերբակալվել են երեք ռուսաստանցիներ, որոնք Ուկրաինայի ԱԾ հանձնարարությամբ Սիմֆերոպոլում ավտոշարասյան մեքենայի պայթեցում էին նախապատրաստում: Նրանք տվել են խոստովանական ցուցմունք։

Կասկածյալների մոտ հայտնաբերվել և առգրավվել է գերմանական արտադրության լրամշակված հակատանկային ականից պատրաստված ռադիոկառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարք:

Հարուցվել է քրեական գործ։