Արթուր Ալեքսանյանը վերադարձել է Հայաստան

Հայաստանի ընտրանին նախապատրաստվում է միջազգային մրցաշարերի և Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին Հայաստանում է:

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը տևական ժամանակ ԱՄՆ-ում էր, որտեղ անցնում էր բուժզննում, ինչպես նաև մարզվում էր: Այժմ Ալեքսանյանը Հայաստանում է և մարզվել է հավաքականի թիմի հետ:

Հայաստանի ընտրանին նախապատրաստվում է միջազգային մրցաշարերի և Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին: