Գյումրին կունենա երթուղային նոր ցանց ու սմարթ կանգառներ

Ծրագիրն արդեն նախագծման փուլում է

Tsayg.am. Ծանրաբեռնված միկրոավտոբուսներ, ուղեւորների որսով զբաղված վարորդներ, ժամային գրաֆիկներից շեղումներ ու մի շարք անհարամար իրավիճակներ: Գյումրիում քաղաքային տրանսպորտից դժգոհությունները բազմաթիվ են: Երթուղիները սպասարկող ընկերություններն էլ շահավետությունից են բողոքում: Արդյունքում 11, 14 եւ 28 համարներն արդեն հրաժարվել են երթուղին շահագործելուց: Գյումրու համայքնապետարանի տրանսպորտի բաժինը երկար է քննարկել ու որոշել Գյումրու համար երթուղային նոր ցանց ստեղծել: Ծրագիրն արդեն նախագծման փուլում է: