Հռոմի պապը սեքսն անվանել է «Աստծո պարգև» և կոչ է արել հավատացյալներին պոռնոգրաֆիա չդիտել

Մանրամասներ
հռոմի պապ սեքս

Սեքսն «Աստծո պարգևն է»։ Նման կարծիք է հայտնել Ֆրանցիսկոս պապը։

«Սեքսից հաճույքը, որը Աստծո կողմից տրված պարգև է, խաթարվում է պոռնոգրաֆիայի պատճառով։ Մենք պետք է պաշտպանենք սերը և հաղթենք ցանկասիրության դեմ պայքարում», - ANSA-ն մեջբերում է պոնտիֆիկոսի խոսքերը:

Ֆրանցիսկոս պապն ընդգծել է, որ հարաբերություններից դուրս սեռական բավարարվածությունը կարող է «հանգեցնել տարբեր կախվածությունների»։