«Միամի՞տ եք, թե ուրիշ բան»,«Պարոն Քոչարյան կոռեկտ եղեք, պարտվածը դուք եք». Քոչարյան-Սիմոնյան բանավեճ (տեսանյութ)

Մանրամասներ
Քոչարյան Սիմոնյան

Խոսքս ուղվում է Կառավարության գլխին, լսեցին ձեր կողմից կիրթ կառուցողական որակում ստացած Ալիևի հարցազրույցը, իհարկե, ագրեսիվ էր, խայտառակ ագրեսիվ: Լսեցինք նաև ձեր խեղճ ու կրակ պատասխանը:

Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Ինչո՞ւ եք այդքան վախեցած, արձանագրել բառը շատ եք սիրում, արձանագրում եք, որ բոլոր առաջարկները Ալիևը մերժում է, հիմա էլ սպառազինությունների փոխադարձ վերահսկում, անկեղծ ասեք, միամի՞տ եք, թե ուրիշ բան:

Չեք տեսնում, որ կեղծ խաղաղությունը ձախողված օրակարգ է, ինքդ էլ ես ձախողված»,- ասել է նա:

Լևոն Քոչարյանին պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ասելով.

«Պարոն Քոչարյան, նախ կոռեկտ եղեք, ՀՀ ընտրված ղեկավարն է, հասկանում եմ եզակի դեպք է, ձեր համար զարմանալի է, դուք դրա փորձը չունեք, բայց կոռեկտ եղեք»

Մինչև Նիկոլ Փաշինյանի ելույթը, Ալեն Սիմոնյանը նաև ավելացրեց՝ դիմելով Լևոն Քոչարյանին.

«Պարտվածը դուք եք այս պահին»: