Ճապոնիայի երկնքում հրե գունդ է նկատվել (տեսանյութ)

Մանրամասներ
4

Լուսադեմին Ճապոնիայի երկնքում հրե գունդ է նկատվել. օգտատերերը երկնքում տեսած պատկերը քննարկել են X սոցիալական ցանցում:

Ճապոնիայի երկնքով թռչող օբյեկտն առաջիններից մեկը նկատել է Կանագավա պրեֆեկտուրայի Հիրացուկա քաղաքի թանգարանից աստղագիտության մասնագետ Դաիչի Ֆուջին։ Նա նշել է, որ հրե գունդը սլացել է վայրկյանում 42 կիլոմետր արագությամբ։

NHK հեռուստաալիքը նույնպես ուշադրություն է հրավիրել երկնքում նկատված անսովոր օբյեկտի վրա։ Անհայտ մարմինը, ենթադրաբար` երկնաքար, մեծ արագությամբ է թռել։ Ականատեսները պատմել են, որ լույսի բռնկումներին հաջորդել է պայթյունի ձայն։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: