Մեղրին էլ ձմեռ տեսավ, իսկ Երևանը` դեռ ոչ. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Մանրամասներ
ձմեռ

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում այնքան ձյուն է տեղացել, որ ձյան շերտը շուրջ 15 սմ է կազմել։

Տեղեկությունը հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ձյան շերտի մեջ դրված քանոնից պարզ է դառնում, որ այն 15 սմ է։

«Մեղրին էլ ձմեռ տեսավ, իսկ Երևանը` դեռ ոչ»,– լուսանկարին կից գրել է Սուրենյանը։

May be an image of measuring stick and ski slope