Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 55 դեպք

Անձի առեւանգում, թմրանյութ, կաշառաերություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 19-ից 20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 7, խարդախության 6, թմրամիջոցի հայտնաբերման 5, յուրացման կամ վատնման 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, անձի առևանգման, գույքի դիտավորությամբ վնասման, կաշառակերության, թմրամիջոցի մաքսանենգության, սպանության սպառնալիքի և ծեծի 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու ու անձին ազատությունից ապօրինի զրկելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 և գույքի դիտավորությամբ վնասման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: