Ընկույզների ամենօրյա օգտագործումը 33 տոկոսով նվազեցնում է սրտի հիվանդությունների վտանգը

Ընկույզի յուրաքանչյուր լրացուցիչ չափաբաժինը 6 տոկոսով նվազեցրել է սրտանոթային հիվանդությունների հետեւանքով մահվան զարգացման վտանգը եւ 3 տոկոսով նվազեցրել է այս հիվանդությունների առաջացման  հնարավորությունը

Օրական ընդամենը մեկ բուռ ընկույզ օգտագործելը կարող է դիաբետ ունեցողների մոտ մեկ երրորդով նվազեցնել սրտի նոպայի եւ կաթվայի վտանգը: Այս մասին հաղորդում են Harvard T.H. Chan School of Public Health-ի մասնագետները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ շաբաթական 5 օր մեկ ունցիա ընկույզ (մոտ 7 ընկույզ կամ 24 նուշ) օգտագործող դիաբետով հիվանդները սրտի  եւ անոթների հետ կապված խնդիրների պատճառով մահանալու ավելի քիչ վտանգ են ունեցել. մահվան եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը նվազել է 34 եւ 17 տոկոսով համապատասխանաբար: Իրականում, եթե մարդը մինչեւ դիաբետի առաջացումը անընդհատ  ընկույզ է օգատգործում, դա նրան փրկում է սրտանոթային խնդիրների հետեւանքով առաջացող  կամ վաղաժամ մահից 25 եւ 27 տոկոսով:

11 եւ 15 տոկոսով համապատասխանաբար նվազել է նաեւ սրտանոթային կամ սրտի իշեմիկ հիվանդության զարգացման վտանգը: Ընկույզի յուրաքանչյուր լրացուցիչ չափաբաժինը 6 տոկոսով նվազեցրել է սրտանոթային հիվանդությունների հետեւանքով մահվան զարգացման վտանգը եւ 3 տոկոսով նվազեցրել է այս հիվանդությունների առաջացման  հնարավորությունը:

Ընդհանուր առմամբ ընկույզները բարելավել են շաքարի մակարդակի, արյան ճնշման, ճարպերի նյութափոխանակության, բորբոքումների   վերահսկումը եւ անոթների պատերի աշխատանքը:

Հենց այդ պատճառով խորհուրդ է տրվում դրանք օրաբաժնում ներառել եթե անգամ դիաբետ կամ նյութափոխանակության այլ խանգարումներ չունեք: