Այս պահին․ Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում․ Կան փակ ավտոճանապարհներ

Մանրամասներ
ձյուն փակ ճանապարհ մերկասառույց

Հայաստանի Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկացնում է Փրկարար ծառայությունը։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է (բուք է) կցորդիչով բեռնատարների համար. խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:

Ջերմուկ քաղաքում, Անիի, Ամասիայի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։