Ադրբեջանը չգիտի էլ ինչ անի, որ ցույց տա՝ Հայաստանի հետ որևէ խաղաղության դարաշրջանի չի պատրաստվում

Մանրամասներ
նիկոլ

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ադրբեջանում կատարված նոր օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ «Ռազմական զինտեխնիկայի տեղաշարժի մասին տեղեկություն տարածողներին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում», բացի այդ՝ «կայքերին արգելվում է տեղեկատվություն տարածել անձնակազմի և տեխնիկայի տեղաշարժի մասին»։

Ադրբեջանը չգիտի էլ ինչ անի, որ ցույց տա, որ հայերի ու Հայաստանի հետ որևէ խաղաղության դարաշրջանի չի պատրաստվում, ճիշտ հակառակը, անում է քայլեր, որոնք սովորաբար արվում են ռազմական գործողությունների գնալուց առաջ։»