Ցուկերբերգը Հավայան կղզիներում խաչերի տեսքով հսկայական բունկեր է կառուցում

Մանրամասներ
ցուկերբերգ

Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը Հավայան կղզիներում 270 միլիոն դոլար արժողությամբ համալիր է կառուցում՝ բունկերով։

Նշվում է, որ Կոլաու ռանչոյում խաչերի տեսքով երկու առանձնատուն է կառուցվում, որոնք միացված են ստորգետնյա թունելով։

Յուրաքանչյուրի առանձնատնից հնարավորություն է ընձեռնվում մուտք գործել 500 քառակուսի մետր մակերեսով ռումբերի ապաստարան և գաղտնի դռների հետևում գտնվող գրադարան: Համալիրը կունենա սեփական ջրամատակարարում և էներգիայի վերականգնվող աղբյուրներ։