Խնդրում եմ, որ իմ հեղինակությանն ավելորդ դիպչող մեղադրանքներ չհնչեն․ Գագիկ Խաչատրյանը՝ դատախազին. VIDEO

Մանրամասներ
գագիկ

Ես խնդրում եմ, որ իմ հեղինակությանն ավելորդ դիպչող մեղադրանքներ չհնչեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։

«Ես ինքս գործում եմ օրենքի սահմաններում, ես պետական որեւէ կառույցի հետ երբեք չի եղել, որ օրենքը խախտեմ։ Խնդրում եմ՝ սահմանափակել։ Դատական պրոցեսը կգնա, վերջում կգնահատեք»,- իր խոսքում նշեց Խաչատրյանը՝ նկատի ունենալով գործով մեղադրող դատախազի կողմից հնչեցված հայտարարություններին։