ԱՄՆ-ն Լիտվային մարտական անօդաչու թռչող սարքեր կտա 2024 թվականին

Մանրամասներ
աթս

Switchblade 600 մարտական անօդաչու թռչող սարքերը ԱՄՆ-ից Լիտվա կհասնեն 2024 թվականին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է Բալթյան հանրապետության պաշտպանության նախարարությունը։

«Մենք կդառնանք ԱՄՆ-ից հետո առաջին երկիրը, որի բանակի սպառազինության մեջ կմատակարարվեն նոր անօդաչու թռչող սարքեր, որոնք զգալիորեն կամրապնդեն ստորաբաժանումների վերատեղակայման պաշտպանության մեր հնարավորությունները»,-  ռազմական գերատեսչության ղեկավար Արվիդաս Անուշաուսկասի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը:

Անօդաչու սարքերի հետ Լիտվան կստանա նաև այլ տեխնիկա:

Մարտական անօդաչուների ձեռքբերման մասին պայմանագիրը Լիտվայի կողմից ստորագրվել է ԱՄՆ գործընկերների հետ 2022 թվականի դեկտեմբերին։

Այն ժամանակ նշվում էր, որ ԱԹՍ-ների և ուղեկցող սարքավորումների ձեռքբերման պայմանագրի արժեքը կազմում է 45 մլն եվրո: