Բլինկենը Գազայում մարտերի վերսկսումից հետո րոպեներ անց հեռացել է Իսրայելից

Մանրամասներ
բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Գազայի հատվածում հրադադարի ձախողումից և հարվածների վերսկսումից հետո րոպեներ անց հեռացել է Իսրայելից՝ մեկնելով Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), ուրբաթ առավոտյան հաղորդում է իսրայելական Kan ռադիոն:

«Ռազմական գործողությունների վերսկսումից հետո րոպեների ընթացքում Բլինկենն ավարտել է իր այցը Իսրայել և թռել Արաբական Միացյալ Էմիրություններ», - հաղորդում է ռադիոկայանը:

Հինգշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղարը Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո չորրորդ անգամ էր այցելել Իսրայել։