Աչքովս պատուհանը ջարդված նոր տրոլեյբուս ընկավ, ասեմ, որ շատ մաքուր էլ չէր. Ավինյան

Մանրամասներ
avinyan

Երեկ աչքովս ընկավ, որ պատուհանը ջարդված նոր տրոլեյբուս կար երթևեկող, ու անկեղծ ասած, նաև շատ մաքուր չէր:

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գորածակարգավարական նիստի ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նրա այն հարցին, թե արդյոք պահեստամասերի հետ կապված խնդիր կա, «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնոօրեն Սարգիս Բեջանյանը պատասխանեց.

«Ունեինք, ուրբաթ օրը ստացանք, կառավարության որոշումով այս շաբաթ արդեն առկա է պատուհանը, կփոխենք»:

Իսկ հարցին, թե արդյոք լվացման կետի հետ խնդիր կա, Բեջանյանը պատասխանեց, որ հենց այդ տրոլեյբուսը, որ ջուր չլինի, դրա համար չէին լվացել: