Պարտվողները կամ հայտնվելու են Բաքվի բանտում, կամ դրամատիկ ավարտ են ունենալու Երևանի կենտրոնում. Սրանից խուսափելու ձև չունի նաև Նիկոլ Փաշինյանը. Վահրամ Մարտիրոսյան

Մանրամասներ
վահրամ մարտիրոսյան

Նայում եմ միջազգային մամուլին ու պարզ երևում է թե ինչպես է մարտի դաշտում ուկրաինացիների անհաջողությունների ֆոնին օր օրի փոխվում Զելենսկու նկատմամբ վերաբերմունքը։

Աշխարհում պարտվողներին չեն սիրում։ Երբ Արցախի ղեկավարությունը հաղթող էր, նրանց ընդունում էին գերտերությունների մայրաքաղաքներում։ Իսկ երբ վերածվեցին պարտվողների՝ հանկարծ պարզվեց, որ ոչ միկին էլ պետք չէին։ Իհարկե ոմանք իրենց նեղ քաղաքական օրակարգից ելնելով մատնացույց են անում ռուսներին, բայց նրանք երևի տեղյակ չեն, կամ չտեսնելու են տալիս Սայգոնն ու Քաբուլը։

Այս աշխարհը հաղթողներինն է՝ նրանք են գրում պատմությունը։

Գործնթացը սկսված է՝ քայլ առ քայլ Զելենսկին վերածվում է կրայնիի։

Այս հաղթողի պարադիգմը պետք է ականջներին օղ անեն մեր բոլոր քաղաքական ու ռազմական գործիչները։ Պարտվողները կամ հայտնվելու են Բաքվի բանտում, կամ դրամատիկ ավարտ են ունենալու Երևանի կենտրոնում։ Սրանից խուսափելու ձև չունի նաև Նիկոլ Փաշինյանը։ ԻՆչքան էլ նա խաղամոլի մոլեռանդությամբ նոր խաղադրույքներ կատարի ու երկարաձգի իր գոյությունը, միևնույն է նա պարտված հրամանատար է և իր վերջը նույնպես դրամատիկ է լինելու։

Շուշիում կլինի, թե Ջերմուկում, "փրկվելու" նպատակով պատերազմ կանգնացնողների վերջը միշտ այսպես է լինելու։

Այս ամենը վերաբերվում է նաև Սերժ Սարգսյանին, ով 2016-ին 60 կյանք "փրկելու" պատրվակով ոչ զրոյական կետում պատերազմ կանգնեցրեց։