Արցախից բռնահանվածների համար մարզկենտրոններում խորհրդատվական կենտրոններ են բացվել

Մանրամասներ
տարհանում արցախ

ՀՀ մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում Արցախից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական կենտրոններ են բացվել։ Տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից։

Նշվում է, որ դրանք Արմավիրի մարզի Փարաքար համայնքում (Նաիրի 42) գործող խորհրդատվական կենտրոնի նմանությամբ գործում են երկուշաբթիից ուրբաթ ժամը 09։00-18։00 աշխատանքային գրաֆիկով։

Կենտրոններում ներկայացված են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության, Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, համայնքային ներկայացուցչության և այլ պետական գերատեսչությունների պատ