Մակրոնը զիջում է դիրքերը ժողովրդականության վարկանիշում

Առավել մեծ ժողովրդականություն վայելող նախարարը դարձել է ԱԳ նախարարության ղեկավար Ժան-Իվ լե Դրիանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախկին եւ գործող մի քանի քաղաքական գործիչներից հետ է մնացել ժողովրդականության վարկանիշում. մասնավորապես, Ֆրանսիայի բնապահպանության նախկին նախարար Նիկոլա Յուլոն գլխավորել է վարկանիշը: Այդ մասին վկայում են Ifop-Fiducial-ի հարցման արդյունքները, որն անցկացվել է Paris Match հրատարակության եւ Sud Radio ռադիոկայանի համար:

Ինչպես հետեւում է հարցման արդյունքներից, Յուլոյի մասին լավ կարծիք ունի հարցման մասնակիցների 73 տոկոսը: Երկրորդ տեղում հայտնվել է նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն (56 տոկոս): Մակրոնի վերաբերյալ դրական կարծիք ունի հարցվածների 36 տոկոսը, վարչապետ Էդուար Ֆիլիպի վերաբերյալ՝ 47 տոկոսը:

Առավել մեծ ժողովրդականություն վայելող նախարարը դարձել է ԱԳ նախարարության ղեկավար Ժան-Իվ լե Դրիանը (49 տոկոս): Ուշագրավ է, որ Մակրոնին գերազանցել Է նաեւ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին (42 տոկոս):

Ժողովրդականության վարկանիշը եզրափակել են էր դեպարտամենտի խորհրդի նախագահ Սեբաստիան Լեկոռնյուն (11 տոկոս) եւ Ազգային ժողովի պատգամավոր Ֆաբիեն Ռուսելը (11 տոկոս): Հարցումը հեռախոսով անցկացվել է փետրվարի 8-ից 9-ը: Դրան մասնակցել է 18-ից բարձր տարիքի 1002 մարդ: Վիճակարգական անճշտությունը նշված չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: