Պուտինը հայտարարել է Հայաստան մեկնելու պատրաստակամության մասին

Մանրամասներ
պուտին հայաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայաստան մեկնելու իր պատրաստակամության մասին՝ նշելով, որ Երևանի հետ աշխատանքը չի դադարում թե՛ արտաքին գործերի նախարարության, թե՛ կառավարության տնտեսական բլոկի միջոցով։

Նա պարզաբանել է, որ մշտապես կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Ես կգնամ նրանց մոտ, կամ իրենք կգան, մենք ունենք կազմված համապատասխան աշխատանքային գրաֆիկ, մեր բոլոր ծառայությունները կապի մեջ են, աշխատում են և՛ ԱԳՆ-ն, և՛ կառավարության տնտեսական բլոկը։ Մեր աշխատանքը չի դադարում»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսների ժամանակ։

Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը։ Նրա օգտին քվեարկել են միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Այժմ փաստաթուղթը կուղարկվի Հանրապետության Նախագահին` ստորագրության։ Սպասվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 60 օրից։ Միջազգային քրեական դատարանի նախաքննական պալատը, որի իրավասությունը Մոսկվան չի ճանաչում, մարտին ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային։ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան նախագահ Պուտինի վերաբերյալ ՄՔԴ որոշումը համարում է բացարձակապես անօրինական։