Հայաստանը վերանվանվում է Հայոց թագավորություն, կրճատ՝ Հայք․ Միապետը թագադրվում է և ստանում անմիջական իշխանություն իր երկրի և դրա ժողովրդի վրա․ Աթանեսյան

Մանրամասներ
դուքս Այմոնե

Միապետական սահմանադրական կարգի հիմունքները՝

Հայաստանը վերանվանվում է Հայոց թագավորություն, կրճատ՝ Հայք:

Հայքը միապետություն է, որի իշխանության միակ աղբյուրը Աստվածն է, հանուն ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից օծվում և թագադրվում է Միապետը և ստանում անմիջական իշխանություն իր երկրի և դրա ժողովրդի վրա:

Միապետը Հայոց պատմական թագավորների ժառանգն է:

Միապետը պետության գլուխն է, ղեկավարում է և վերահսկում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները:

Արդարադատությունը իրականացվում է հանուն Միապետի: Միապետը պետք է հաստատի ցմահ ազատազրկման դատավճիռները:

Միապետը նշանակում է հանրային ծառայության բոլոր բարձր պաշտոններին, շնորհում բարձրագույն և պատվավոր կոչումներ, պարգևներ և այլն:

Միապետը Զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նշանակում և ազատում է հրամանատարական կազմին:

Միապետին են պատկանում հողը, ջուրը և ընդերքը:

Միապետը անձեռնմխելի է, ենթակա չէ որևէ պատասխանատվության, ազատ է որևէ պարտավորություններից մարդկանց հանդեպ, բացառությամբ իր վրա կամավոր վերցրածներից:

Հայքի պետական կրոնը Քրիստոնեությունն է՝ Հայ Առաքելական եկեղեցու դավանաբանությամբ:

Եկեղեցին պետության անբաժանելի մասն է:

Հայքի քաղաքացիները անձնագիր ստանալիս տալիս են Միապետին հավատարմության երդում:

Միապետին հատուկ երդում են տալիս կառավարությունը, խորհրդարանը, Զինված ուժերը, դատավորները, իրավապահ մարմինների աշխատակիցները: Միապետին տրված երդման դրժումը պետական հանցագործություն է:

Միապետը երաշխավորում է մարդու և քաղաքացու իրավունքները ու ազատությունները:

Տղամարդիկ և կանայք հավասար են, այլ սեռերի գոյությունը բացառվում է. դրանք համարվում են հիվանդություններ:

Ընտանիքը կազմվում է և պահպանվում քրիստոնեական ավանդույթների ուժով:

Ճանաչվում և պաշտպանվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները և կրոնները:

Միապետը 4 տարին մեկ հրավիրում է խորհրդարան, որի պատգամավորների կեսը ընտրվում է քաղաքացիների կողմից՝ խիստ ընտրական ցենզի հիման վրա, մեկ քառորդը նշանակվում է Միապետի կողմից, մեկ քառորդը՝ Վեհափառ Հայրապետի կողմից: Խորհրդարանն ընդունում է օրենքներ, հաստատում է պետական բյուջեն:

Կառավարությունը ձևավորվում է Միապետի կողմից և պատասխանատու է նրա առջև: Միապետը կարող է հաշվի առնել խորհրդարանի կարծիքը կառավարության ձևավորման և հրաժարականի հարցերում: Կառավարությունը իրականացնում է արտաքին և ներքին քաղաքականությունը՝ Միապետի հսկողության ներքո:

Բոլոր օրենքները, կառավարության որոշումները, միջազգային պայմանագրերը ենթակա են հաստատման/վավերացման Միապետի կողմից: Միապետի կողմից չհաստատված օրենքը, որոշումը հանվում են քննարկումից:

Միապետը հատուկ դեպքերում կարող է ընդունել օրենքներ, որոնք չպետք է հակասեն Սահմանադրությանը:

Տեղական ինքնակառավարումը իրականացվում է համայնքապետերի և ավագանիների ուղիղ ընտրության հիման վրա:

Յուրաքանչյուր պաշտոնյա կարող է ազատվել պաշտոնից Միապետի կողմից:

Միապետը շնորհում է ներում, կարող է հայտարարել համաներում:

Տիգրան Աթանեսյան