ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ստացված հաղոդման համաձայն, ըստ առցանց հարթակում հրապարակված տեսանյութի, Երևան քաղաքի Մաշտոց-Պուշկին խաչմերուկում սեպտեմբերի 22-ին ճանապարհը փակելու հարցի շուրջ բողոքի ակցիա իրականացնողների և այլ անձանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկը, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, ցուցադրաբար անտեսելով համակեցության կանոնները, խոչընդոտելով ճանապարհի այդ հատվածով բնականոն երթևեկությունը, ձեռքերով հարվածել է փակված ճանապարհը անցնելու փորձ կատարող ավտոմեքենային, նստել մեքենայի վրա, ապա ոտքերով, ձեռքերով հարվածներ հասցրել մի կնոջ, ապա նաև ճանապարհի երթևեկելի գոտում տեղադրված աղբամանները հանող ևս մեկ կնոջ։
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Հաղորդման առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Իրականացվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի ամբողջական հանգամանքները անաչառ և համակողմանի քննությամբ պարզելու, միջադեպի մասնակից անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով:
0Comments