Թո՛ղ ավիրի երկիրը, հետո մենք բոլորս անցնենք օգնելու ավերի զոհերին․ Վ․ Գեղամյան

Մանրամասներ
Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հայաստանի ներկայիս վարչախումբը թո՛ղ ավիրի երկիրը, հետո մենք բոլորս կամավորական խմբեր կազմենք ու անցնենք օգնելու ավերի զոհերին։
Սա է մերօրյա բանաձևը։

Էդ դեպքում հարց. ինչո՞ւ է մեզ պետք պետություն, եթե պետության բոլոր գործառույթները՝ պաշտպանությունից մինչև բժշկություն, մենք պետք է անենք։

Սա կոչվում է 21-րդ դարում պետությանը նախընտրել համայնքը՝ իջնելով նորից 19-րդ դար։

Այլ բան չունեմ ասելու, պարզապես երբ հրաժարվում ես քաղաքականությամբ զբաղվել, դառնում ես ուրիշի քաղաքականության կամավորը»։

Աղբյուրը` Վարուժան Գեղամյան