«Ինձ հարցրել են` արդյո՞ք 86.600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է Լեռնային Ղարաբաղը, ես ասել եմ` այո». Փաշինյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

«Հանրային հեռուստաընկերության» եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հաստատեց` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86.600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը, որի մեջ է նաև Արցախը:

«Ինձ հարց է հնչել` արդյոք 86.600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է Լեռնային Ղարաբաղը, ես ասել եմ` այո»,- հայտարարեց Փաշինյանը` մանրամասնելով, թե այս հայտարարությամբ Հայաստանը փորձել է արձանագրել իրադրության ու ճգնաժամի լուծման ճարտարապետության մասին պայմանավորվածությունը, ինչ պայմանավորվել են Ադրբեջանի հետ:

«Ադրբեջանը միշտ չէ, որ ցույց է տալիս հավատարմությունը պայմանավորվածություններին: Ադրբեջանն ի ցույց է դրել հարցերն ուժային ճանապարհով լուծելու իր մոտեցումը, ու Հայաստանը փորձ է անում քաղաքական հայտարարություններով ինչ-որ կերպ կառավարել ուժային սցենարները»,- ասաց Փաշինյանը: