Այսօր ՀՀ-ից ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու պահանջարկ կա

Մեր գործարարները ստիպված են երրորդ երկրներից ներկրել անասուններին եւ արտահանել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հանձարարեց իրագործել եւ զարգացնել մսի եւ կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները։

Փաշինյանը նշեց, որ անցած տարի հավաստիացում էին ստացել, որ Հայաստանն ունի մանր եղջերավոր, այդ թվում՝ գառան եւ ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ, բայց այսօր մեր գյուղատնտեսությունն ի վիճակի չէ սպասարկել այդ պոտենցիալը:

«Մեր գործարարները ստիպված են երրորդ երկրներից ներկրել անասուններին եւ արտահանել: Սա կարեւոր թեմա է ու պետք է քննարկվի այս ուղղությունը վարկավորելու հնարավորությունը։ Մենք պետք է քաջալերենք մեր գյուղացիներին՝ զարգացնելու ոչխարաբուծությունը»,-ասաց նա։ 

Նշվեց նաև, որ այսօր ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու պահանջարկ կա, եթե այդքան գառ մթերվի, իսկ գինը գյուղացու համար կազմում է 2800-2900 դրամ: