Ասենք աղբը թափեք, որ թափե՞ք, այ ***․ Սիմոնյանը՝ Ավինյանին

Մանրամասներ
սյուզան սիմոնյան տիգրան ավինյան

ՀԽ նախկին մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«18 թվից ասում էինք լյուստրացիա արեք, չարեցիք, ասում էինք պատժեք հանցագործներին, չարեցիք, ասում էինք ազգ-բանակ ստեղծեք, բանակը բարեփոխեք, որ պատերազմի դեպքում կարողանանք պահել երկիրը, չարեցիք, ասում էինք ՀԱՊԿ-ից դուրս եկեք, որ այսօր Արևմուտքը մեզ պաշտպանի, չարեցիք, ասում էինք Ռուսաստանին այլընտրանք դաշնակից գտեք, չարեցիք, ասում էինք Արցախի հարցում կենտրոնացեք Ազգերի լիգայի որոշումների վրա, չարեցիք, ու հազար ու մի նման բան ասեցինք, որ չարեցիք, ու մեզ հասցրիք այս աղետալի վիճակին։

Հիմա ասում եք ասեք, անե՞նք։ Ի՞նչ ասենք։ Ասենք աղբը թափեք, որ թափե՞ք, այ աղբակույտ»։