Արցախցիները պահանջում են բացել Լաչինի միջանցքը. Ռուս խաղաղապահները փորձում են հեռացնել ակտիվիստներին

Մանրամասներ

«Ձեր անգործության պատճառով այսօր Լաչինի միջանցքը փակ է»,-դիմելով ռուս խաղաղապահներին, ասացին արցախցիները, որոնք փակել են նրանց ճանապարհը՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը:

Խաղաղապահները հրաժարվում են կատարել նրանց պահանջը՝ հորդորելով հեռանալ, այլապես ուժի գործադրմամբ կբացեն:

Արցախցի ակտիվիստները հրաժարվում են հեռանալ՝ նշելով, որ կբացեն ճանապարհը միայն այն դեպքում, երբ իրենք էլ Լաչինի միջանցքը կբացեն: