Մենք դուրս ենք գալիս պայքարի՝ ազատագրելու մեր հայրենիքը թշնամուց

Մանրամասներ

«Մենք չենք ներկայացնում դասական, քաղաքական, կուսակցական վերնախավը, մենք ներկայացնում ենք մեր հասարակության այն հատվածը, որը չի մտածում, որ սա ուղղակի ընդդիմություն-իշխանություն պայքար է, այլ մտածում է, որ սա Հայրենիքն ազատագրելու պայքար է և մեր պայքարը թշնամու դեմ է՝ հանուն մեր հայրենիքի»,- այս մասին «Մայր Հայաստան» դաշինիքի հավաքի ժամանակ ասել է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

«2020-ից հետո մեր հայրենիք մտել է մի այնպիսի զավեշտալի թշնամի, որ 120 հազար մեր հայրենակիցները գտնվում են սովի և շրջափակման մեջ...Մենք դուրս ենք գալիս պայքարի՝ ազատագրելու մեր հայրենիքը թշնամուց: Այդ ազատագրելու օրերը սկսվում են վաղվանից»,- ասաց Փոստանջյանը՝ հույս հայտնելով, որ մինչև սեպտեմբերի 17-ը Երևանի փողոցները լեփ-լեցուն կլինեն մարդկանցով: