Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Թուրքական Hürriyet թերթը հայտնում է, որ հանդիպմանը կքննարկվեն ահաբեկչության դեմ պայքարում վերջին հաջողությունները, տեղեկատվություն կտրամադրվի երկրի ներսում և արտերկրում իրականացվող գործողությունների մասին:
Անդրադարձ կլինի նաև Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: Դրան կհաջորդի սիրիացի փախստականների՝ հայրենիք վերադարձի հետ կապված վերջին իրավիճակի գնահատականը, որը քննարկվել էր ԱԱԽ նախորդ նիստում:
Քննարկվող թեմաներից է լինելու նաև ռուս-ուկրաինական պատերազմը։ Սպասվում է հացահատիկի գործարքի հարցի քննարկում։
0Comments