Կինը վեճից հետո Lexus-ով հարվածել է ամուսնուն

Մանրամասներ
վեճ

Մոսկվայում կինը ավտոկայանատեղիում կոնֆլիկտից հետո Lexus մեքենայով հարվածել է ամուսնուն։ Այս մասին հայտնել է «Известия»-ի աղբյուրը։

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի հյուսիսում գտնվող «Էյրբաս» բնակելի համալիրի ավտոկայանատեղիում։

«Տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել է»,- ասել է աղբյուրը։

Այս պահին դեպքի հանգամանքները պարզվում են։