Նիկո՛լ, ես գալիս եմ քո հետևից. Եթե Նիկոլն եկավ քայլելով, մենք գալիս ենք մեքենայով. Վարդան Ղուկասյան. VIDEO

Մանրամասներ

Վարդան Ղուկասյանն իր յութուբյան ալիքում հոլովակ է տեղադրել, որում հայտնել է, թե վերադառնում է Երևան.

«Մենք սլանում ենք դեպի Երևան։

Շատ զարմացա, որ անցնելով հսկիչ անձնագրային կետը, մեր սահմանապահի մոտ ոչ մի արտառոց հարց չառաջացավ։

Այո՛, կար զարմանք, մի փոքր անհանգստություն, բայց շատ ջերմ դիմավորեցին։

Ես մտածում էի, որ հեսա անմիջապես կարող են մեզ կալանավորել, բայց ինչպես տեսնում եք՝ ոչ, մենք ընթանում ենք մի քանի մեքենայով։

Եթե Նիկոլն եկավ քայլելով, մենք գալիս ենք մեքենայով։ Նիկո՛լ, ես գալիս եմ քո հետևից»։