Իրանի արտգործնախարարը մեկնել է Բաքու

Մանրամասներ

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մեկնել է Ադրբեջան, որտեղ կմասնակցի Բաքվում կայանալիք Չմիավորված շարժման մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

Նա նախատեսում է հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։