Արայիկ Հարությունյանը նամակ է գրել Պուտինին

Մանրամասներ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ հորդորել է մի քանի օրում իրեն պատասխանել, թե ինչ են պատրաստվում անել Արցախում՝ արդյո՞ք շարունակելու են կատարել խաղաղապահների առաքելությունը, որի մեջ մտնում է նաեւ արցախցիների ազատ տեղաշարժի ապահովումը։ Այս մասին հայտնում է Հրապարակը:

Եթե չեն պատրաստվում վերահսկել իրավիճակը եւ բացել ճանապարհը, ապա Արցախը պետք է այդ մասին հստակ տեղեկացված լինի եւ որոշի իր հետագա անելիքները։

Մեր տեղեկություններով, նամակը գրված է կոռեկտ, բայց բավականին կոշտ ձեւակերպումներով, ինչից զգացվում է, որ Արցախի համբերության բաժակը լցվում է։ Նամակը ՌԴ նախագահին է փոխանցել Նիկոլ Փաշինյանը եւ ենթադրվում է, որ պատասխանն էլ կփոխանցվի նրա միջոցով։