Այդ մարդիկ մոլորված մարդիկ են. խաբված, ուղեղը լվացված. Արայիկ Հարությունյանը՝ դավաճանների մասին

Մանրամասներ

Այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանից Արցախի Ազգային ժողովի պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչ վերաբերմունք ունի նա լրտեսության ու դավաճանական դեպքերի նկատմամբ:

Փորձել են պարզել՝ արդյոք ժամանակը չէ՞ մահապատիժ կիրառել նման դեպքերի համար։

Հարությունյանն այդ առթիվ պարզաբանել է.

«Ես չեմ գտնում, որ դա ճիշտ է։ Իրականում մենք այլ բան պետք է մտածենք:

Եթե անկեղծ լինենք, այդ մարդիկ մոլորված մարդիկ են: Իրականում նրանց քայլը դավաճանական է, բայց նրանք մոլորված մարդիկ են, մոլորված, խաբված, ուղեղը լվացված:

Մարդը փողի դիմաց վերլուծություն է տալիս Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ չհասկանալով, որ անվճար ոչ մի բան չկա աշխարհում:

Իբր մի ֆրանսիացու անվան տակ, որ հետաքրքրվում է Ղարաբաղի ներքաղաքական կյանքով, թե որ քաղաքական գործիչն ինչպիսի բան ունի, կամ ժողովուրդը ինչից է դժգոհ, այդ վերլուծությունը ֆրանսիացուն պետք չի: ինքը հասկանում է, որ դա ֆրանսիացի չէ ու եթե գնում է դրան, պարզ է՝ նպատակը որն է»,- արձագանքեց Արայիկ Հարությունյանը։