Ռուզաննա Խաչատրյանը հունիսի 30-ին հրավիրում է իրենց տուն

Մանրամասներ

ՀՀ պաշտպանության  նախկին նախարար, ԱԺ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը հաջորդ հավաքը որոշել է անցկացնել իրենց տանը:

Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառման միջոցով:

«Անսահման հետաքրքրությամբ կարդացի իմ համակիրների` ինձ հասցեագրված բոլոր գրառումները մեր հաջորդ հանդիպում-հավաքի տեղի վերաբերյալ։

Կարևորում եմ մեր Հայրենիքի բոլոր մարզերից եկած առաջարկությունները, և դժվար է նախապատվությունը տալ որևէ մարզի:

Ուստի որոշեցի բոլոր մարզերից ներկայացուցիչների հրավիրել իմ տուն»,-գրել է նա։