2018 թվականին Փաշինյանը խնդրել է Ալիևին իջեցնել սահմանային լարվածությունը․ Հայկ Մամիջանյան. VIDEO

Մանրամասներ

2018 թվականին վարչապետ դարձած Փաշինյանը խնդրել է Ալիևին իջեցնել սահմանային լարվածությունը՝ պատճառաբանելով, թե ներքաղաքական խնդիր ունի լուծելու։

Այսօր այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Դրա դիմաց, ըստ Մամիջանյանի, Փաշինյանը հրաժարվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, որոնք հնարավորություն էին տալիս մշտադիտարկում անցկացնել սահմանների ամբողջ երկայնքով։

«Փաշինյանը հիմա էլ մեջբերում է Բելովեժյան համաձայնագիրը։ Հայտարարում եմ՝ ո՛չ Ալմա-Աթայի, ո՛չ Բելովեժյան համաձայնագրերն Արցախին վերաբերելի չեն, որովհետև Արցախն արդեն իսկ անկախացել էր։

Եթե այդ համաձայանագրերը բանակցային հիմք կարող էին լինել, ինչո՞ւ դրանք մինչև հիմա երբեք չեն շրջանառվել։

Դրանք շրջանառության մեջ մտան Փաշինյան և Արարատ Միրզոյանի դիվանագիտության շնորհիվ»,- ասաց Մամիջանյանը։