Ես գլուխ եմ խոնարհում հերոսների մայրերի առաջ, այդ թվում` տիկին Գայանեի․ Աշոտ Փաշինյան

Մանրամասներ

Ոչ մեկ չի նսեմացնում դա ու ևս մեկ անգամ ասում եմ, որ գլուխ եմ խոնարհում հերոսների մայրերի առաջ, այդ թվում՝ տիկին Գայանեի: Մեր մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր դեպք պետք է իրավական համապատասխան գնահատական ստանա։

Դատարանի բակում լրագրողներին հայտնեց վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

«Հերոսի մայր արտահայտության մասին արդեն խոսացել ենք, ոչ մեկ չի նսեմացնում դա ու ևս մեկ անգամ ասում եմ, որ գլուխ եմ խոնարհում հերոսների մայրերի առաջ, այդ թվում՝ տիկին Գայանեի, բայց միևնույն ժամանակ օրենքը հավասար է բոլորի առաջ»,- ասաց նա։

Վարչապետի որդին ասաց, որ տարբեր առիթներով շփվել է զոհվածների ծոնղների հետ։

«Տիկին Գայանեի հետ՝ ոչ, բայց այնտեղ ներկա մյուս ծնողների հետ շատ փոխադարձ հարգանքով խոսկացություն է եղել, այդ ատճառով չեմ մտածել, որ որևէ տգեղ միջադեպ կարող է լինել»,- ահա, թե ինչու է Փաշինյանն ինքնակամ նստել Գայանե Հակոբյանի մեքենան։