Կախովկայի ՀԷԿ-ի իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ նիստը տեղի կունենա Երևանի ժամանակով 24:00-ին

Մանրամասներ

Կախովկայի ՀԷԿ-ում ավերածությունների հետ կապված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է տեղի ժամանակով 16:00-ին (Երևանի ժամանակով 24:00-ին):

Այս մասին հունիսի 6-ին ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը:

«Նիստը նախատեսված է ժամը 16:00-ին», – ասել Է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահողների մշտական ներկայացուցչությունում ԱՄԷ-ն հայտնել էր, որ խորհրդակցություններ են խնդրել և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան: ՏԱՍՍ-ի տվյալներով՝ հավանական է, որ մեկ նիստ տեղի ունենա: