Արսեն Թորոսյանը մեքենաների ոչ գործարանային լուսարձակների տեղադրման ու դեղատուփերի պարունակության թեմայով դիմել է նախարարներին

Մանրամասներ

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը մեքենաների լուսարձակների տեղադրման ու դեղատուփերի պարունակության թեմայով դիմել է ՀՀ ներքին գործերի և ԱՆ նախարարներին։  

«Քանի որ վերջերս ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրները քննարկելիս մեր քաղաքացիները տարբեր հարցեր էին բարձրացնում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ, դրանցից երկուսի հետ կապված դիմել եմ ներքին գործերի և առողջապահության նախարարներին`խնդրելով քննարկել դրանք:

Հարցերից մեկը վերաբերում է ավտոմեքենաների վրա ոչ գործարանային լուսարձակների տեղադրմանը, որոնք կուրացնում են մյուս վարորդներին և վթարային իրավիճակներ ստեղծում, իսկ մյուսը ավտոմեքենաների մեջ առկա դեղատուփի պարունակությանը:

Նախարարներին ուղարկված գրություններս տեղադրում եմ այս գրառմանը կից և զարգացումների վերաբերյալ հավելյալ կտեղեկացնեմ»։