Հակահարձակման ժամանակ Ուկրաինան չի օգտագործի F-16-երը. Պաշտպանության նախարար

Մանրամասներ

Հակահարձակման ժամանակ Ուկրաինան չի օգտագործի F-16 կործանիչներ:

Այս մասին NHK-ին տված հարցազրույցում հայտարարել է Պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

Վերջինի խոսքով՝ թեև Ուկրաինան վաղուց է ձգտում դրանք ձեռք բերել, բայց դրանցով ամռանն իրավիճակ չի փոխվի: Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ կլինի F-16-եր տեղակայել աշնանը կամ ձմռանը։

Ավելի վաղ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, որ ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը և կործանիչների մատակարարումն առնչվում են Կիևի միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքներին, ոչ թե առաջիկա հակահարձակմանը: